Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ի՞նչ ձու, եթե հազարներով երիտասարդներ Նիկոլի ու Աննայի գլխավորությամբ հողին են հանձնվել

Ի՞նչ ձու, եթե հազարներով երիտասարդներ Նիկոլի ու Աննայի գլխավորությամբ հողին են հանձնվել
05.04.2023 | 11:36

Ձուն ու կանաչին առաջվա նման թանկ չեն, էժան են։
Ձուն 40-45 դրամով կարելի է գննել:
Արդեն որերորդ ծանոթս է ինձ զանգում և խոսքի մեջ ասում։
Մի՞թե ամեն բան ձվի կամ կանաչու գնով է որոշվում։
Գիտե՞ք, Սերժ Սարգսյանին ինքս եմ ժամանակին ձվի գնի մասին հարց տվել, իր նստավայրում, երբ պաշտոնական հանդիպում է եղել։
ՈՒ հարցիս մասին բոլոր գործընկերներս տարբեր լրատվամիջոցներում գրեցին, բացի ինձնից։ Ես ռուսական լրատվամիջոցում ձվի գնի մասին ո՞նց գրեի։ Դա հետաքրքիր չէր միջազգային լրագրության համար, բայց ես տվեցի հարց, որը իմ հայաստանյան լրատվամիջոցներում չէր բարձացվում։
Հիմա էլ է նույնը․ մարդկանց հրամցնում են անարժան քաղաքական չգործիչների փուչիկ խոսքերը, արարքները, իսկ կարևոր սոցիալ-տնտեսական, ռազմական և այլ հարցերը մնում են չլուսաբանված կամ էլ` անփաստարկ լուրերի մակարդակով են հրամցվում հանրությանը։
Իմ ընտանիքը ձեր նման սիրում է ձու ուտել, բայց այդ ձուն մեր ընտանիքում 2018 թվականից եզակի այն մթերքներից է, որով մենք մսի տեղն ենք լրացնում։
Ես գրում եմ իմ մասին, բայց դուք հասկացեք, որ ես գրում եմ իմ երկրում ապրող ամեն մի ընտանիքի մասին, որ չանձնավորվի ասելիքս ու, որ չթիրախավորեմ որևիցե մեկին, քանի որ ամեն տող իր շուռտված մեկնաբանությունն է հիմա գտնում։
Հա, ու ես, ավելի լավ է թանկ ձու ուտեի նույն Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց Արցախն ու Հայաստանիս զգալի մասը թուրքի ոտք մտած չլիներ, քան հիմա Զատիկի նախօրին ուրախանամ, թե նախկինների ժամանակների նման ձուն չի թանկացել և էժան կարող եմ առնել։
Էդ ձուն սիրելի մարդիկ, սիրելի ընկերներ ու բարեկամներ մեզ ի՞նչ, եթե հազարներով երիտասարդներ Նիկոլի ու Աննայի գլխավորությամբ հողին են հանձնվել:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3383

Մեկնաբանություններ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե